Հայաստանում 1–ին եռամսյակում վճարված ապահովագրավճարների ընդհանուր ծավալը կազմել է 10.1 մլրդ դրամ

29.04.2014 14:09
Հայաստանում 1–ին եռամսյակում վճարված ապահովագրավճարների ընդհանուր ծավալը կազմել է 10.1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014 թվականի 1–ին եռամսյակում վճարված ապահովագրավճարների ընդհանուր ծավալը կազմել է 10.1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 10 տոկոսով։ Այդ մասին վկայում են «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» 2014 թվականի 1–ին եռամսյակի ամփոփագրում։

Միաժամանակ, 2014 թվականի առաջին եռամսյակում վերաապահովագրմանը փոխանցած վճարները կազմել են 638.6 մլն դրամ 2013 թվականի առաջին եռամսյակի 739.8 մլն դրամի դիմաց։

Ինչպես ասվում է «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունում, 2014 թվականի առաջին եռամսյակում ապահովագրության շուկայում գործունեության արդյունքներով ապահովագրավճարների մեծությամբ առաջատար է դարձել Ռոսգոսստրախ Արմենիան` 3.3 մլրդ դրամ ցուցանիշով (նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1,8%)։

Երկրորդ տեղում է Ինգո Արմենիան 2.3 մլրդ դրամ շահույթով (17,6%–ի անկում)։ Այնուհետև` «Նաիրի Ինշուրանսը»` մոտ 1.7 մլրդ դրամով (5.2%–ի աճ), Սիլ Ինշուրանսը` 1.17 մլրդ դրամով (14,6%–ի աճ), Ռեսոն`  898,7 մլն դրամով (29,2%–ի անկում), Արմենիա Ինշուրանսը` 719 մլն դրամով (6,4%–ի աճ), Գարանտ Լիմենսը` 1,88 մլն դրամով (անկումը` 99,7%)։

Հաշվետու ժամանակահատվածում համախառն փոխհատուցումները կազմել են 4.9 մլրդ դրամ` ավելանալով 5.3 տոկոսով, իսկ վերաապահովագրման փոխհատուցումները 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել են 834.4 մլն դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 252.4 մլն դրամի դիմաց։

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել են 44.3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2.7 տոկոսով։ Հաշվետու ժամանակահատվածի պարտավորությունները կազմել են 28.9 մլրդ դրամ (1,5%–ի աճ), իսկ կապիտալը` 15.4 մլրդ դրամ (5.1%–ի աճ)։

2014 թվականի մարտի 30–ի դրությամբ երկրում գործում է 7 ապահովագրական ընկերություն։ ($1 – 412,8 դրամ) –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև