ՀՀ առևտրային բանկերը 2014թ.–ի 1–ին եռամսյակում 8.9 մլրդ դրամ հարկ են վճարել պետբյուջե

29.04.2014 14:40
ՀՀ առևտրային բանկերը 2014թ.–ի 1–ին եռամսյակում 8.9 մլրդ դրամ հարկ են վճարել պետբյուջե

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում 2014թ.–ի առաջին եռամսյակի արդյունքներով ընդգրկվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը (21 բանկ), որոնք ընդհանուր առմամբ շուրջ 8.9 մլրդ դրամ են վճարել պետբյուջե 2013 թվականի նույն ժամանակահատվածի 8.6 մլրդ դրամի դիմաց, նշված է ՀՀ ՊԵԿ–ի կայքում։

ՊԵԿ–ի տվյալների համաձայն, բանկերի բոլոր վճարած հարկերի կառուցվածքում հարկային մարմինների հավաքագրած հարկերի ցուցանիշը կազմել է ավելի քան 8.84 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմիններինը` շուրջ 72.7 մլն դրամ։

Միաժամանակ ավելի քան 8.27 մլրդ դրամ են կազմել ուղիղ հարկերը (շահութահարկը, եկամտահարկը), ոչ ուղիղ հարկերին բաժին է հասել շուրջ 574.9 մլն դրամ (այդ թվում ԱԱՀ–ն, ակցիզային հարկը), ևս 65.7 մլն դրամ` դրանք այլ հարկեր են, տուրքեր և պարտադիր վճարումներ։

Միաժամանակ բանկերին բաժին է հասել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հազար խոշորագույն հարկատուների կողմից վճարած հարկերի ընդհանուր ծավալի 5.7 տոկոսը։

Առաջատարների հնգյակում են ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (շուրջ 1.18 մլրդ դրամ`17–րդ տեղ), ՎՏԲ–Հայաստան Բանկը (շուրջ 1 մլրդ դրամ` 22–րդ տեղ), HSBC Հայաստան Բանկը (850 մլն դրամ` 28–րդ տեղ), Արդշինինվեստբանկը (731.4 մլն դրամ` 33–րդ տեղ), ինչպես նաև Յունիբանկը (շուրջ 714.7 մլն դրամ` 37–րդ տեղ)։

Առաջին հարյուր խոշորագույն հարկատուներից են Ամերիաբանկը (շուրջ 711.6 մլն դրամ` 38–րդ տեղ), Հայբիզնեսբանկը (շուրջ 545.2 մլն դրամ` 50–րդ տեղ) Արարատբանկը (շուրջ 454.2 մլն դրամ` 63–րդ տեղ), Ինեկոբանկը (ավելի քան 441.1 մլն դրամ` 66–րդ տեղ), Կոնվերսբանկը (377.7 մլն դրամ` 76–րդ տեղ) և Հայէկոնոմբանկը (336.9 մլն դրամ` 88–րդ տեղ)։

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2014թ.–ի առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել ավելի քան 154.3 մլրդ դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 146.3 մլրդ դրամի դիմաց  ($1 –ը` 412,8 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև