Հայաստանի 7 ապահովագրական ընկերություններից վեցը 2014 թ.–ի առաջին կիսամյակում ներառվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում

29.04.2014 19:04
Հայաստանի 7 ապահովագրական ընկերություններից վեցը 2014 թ.–ի առաջին կիսամյակում ներառվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 7 ապահովագրական ընկերություններից վեցը 2014 թ.–ի առաջին կիսամյակում ներառվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում` պետբյուջե վճարելով մոտ 632,7 մլն դրամ, հաղորդվում է ՀՀ ՊԵԿ–ի կայքում։

Միաժամանակ 2013 թ.–ի առաջին եռամսյակում ապահովագրական ընկերությունները պետբյուջե են վճարել մոտ 645,5 մլն դրամ։

ՀՀ ՊԵԿ–ի տվյալների համաձայն` ապահովագրական ընկերությունների վճարած բոլոր հարկերի կառուցվածքում ուղիղ հարկերը կազմում են 96,8 տոկոս կամ 612,3 մլն դրամ։

Միաժամանակ ապահովագրական ընկերություններին բաժին է հասել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հազար խոշորագույն հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 0,4 տոկոսը։

Ապահովագրական ընկերություններից առաջատար եռյակում են Ռոսգոսստրախ Արմենիան (ավելի քան 173 մլն դրամ), Ռեսոն (145,8 մլն դրամ) և Ինգո–Արմենիան (123,8 մլն դրամ)։ Նրանց հետևում են Նաիրի Ինշուրանսը (84,6 մլն դրամ), Սիլ Ինշուրանսը (53,3 մլն դրամ) և Արմենիա Ինշուրանսը (52,1 մլն դրամ)։

Հայաստանի  1000 խոշորագույն հարկատուները 2014 թ.–ի առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել ավելի քան 154,6 մլրդ դրամ` 2013 թ.–ի առաջին եռամսյակում վճարած 146,3 մլրդ դրամի համեմատ։ ($1 – 412,80 դրամ)–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև