Հայաստանի ՎԿ վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները I եռամսյակում աճել են 21,4%-ով՝ մինչև 179,4 մլրդ. դրամ

30.04.2014 14:15
Հայաստանի ՎԿ վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները I եռամսյակում աճել են 21,4%-ով՝ մինչև 179,4 մլրդ. դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2014թ.–ի I եռամսյակում կազմել են 179,4 ավելի քան մլրդ. դրամ՝ 2013թ. I եռամսյակի համեմատ աճելով 214,8%-ով:

«ԱՌԿԱ» գործակալության իրականացրած վերլուծության համաձայն՝ առաջին եռամսյակում վարկային ներդրումների մեծությամբ առաջատարն է Ազգային hիփոթեքային ընկերությունը, որի մասնաբաժինը կազմում է Հայաստանի ՎԿ բոլոր վարկային ներդրումների մոտ 13,76%-ը:

Մարտի 31-ի դրությամբ ընկերության վարկային ներդրումները, ներառյալ լիզինգային գործառնությունները, կազմել են մոտ 24,7  մլրդ. դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 23,8%.-ով:

Վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալով առաջատար հնգյակում ներառվել են նաև՝ Ֆինքան` 23,6 մլրդ. դրամ, աճը՝ 22,4% (համախառն ակտիվներում մասնաբաժինը՝ 13,13%), Նորվիկը` շուրջ 19,1 մլրդ. դրամ, աճը՝  1,6% (10,65%), Արեգակը՝ ավելի քան 14,9 մլրդ. դրամ, աճը՝ 18,3% (8,31%) և «Կամուրջը»` ավելի քան 11,1 մլրդ. դրամ, աճը՝ մոտ 42,1% (6,20%):

2014թ. մարտի 31–ի դրությամբ Հայաստանում գործել է 33 վարկային կազմակերպություն ($1 –  413,10 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև