ԵՄ կոռումպացված պաշտոնյաների թիվն աճել է

30.04.2014 19:56
ԵՄ կոռումպացված պաշտոնյաների թիվն աճել է

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԵՄ ինստիտուտների աշխատակիցների թիվը, որոնց նկատմամբ կոռուպցիայի փաստով հետաքննություն է կատարվում, տարեցտարի աճում է։ Այդ մասին հայտարարել է OLAF (ԵՄ խարդախության դեմ պայքարի ստորաբաժանում) ղեկավար Ջովանի Քեսլերը` 2013 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս, Բրյուսելից հայտնում է  Банки.ру–ի թղթակիցը։

Փաստաթղթի համաձայն, կարգապահական ցուցումների թիվը, որոնք վերաբերում են բացառապես ԵՄ աշխատակիցներին, հասել է 24–ի, իսկ աշխատակիցների դեմ ընթացիկ գործերի թիվը` 46–ի։

Քեսլերը հրաժարվել է հայտնել լրագրողներին, թե ԵՄ որ ինստիտուտներում է աշխատում ԵՄ–ի կոռումպացված աշխատակիցների մեծ մասը։ Սակայն հայտնի է դարձել, որ OLAF–ի ընթացիկ գործերի թվում առկա են նաև հետաքննություններ Եվրախորհրդարանի` անձեռնմխելիությամբ օժտված և հաճախ ուղղակիորեն ԵՄ–ի բյուջեի վրա չազդող պատգամավորների նկատմամբ։

Առաջին անգամ ԵՄ–ի` խարդախության դեմ պայքարի ստորաբաժանումը Եվրախորհրդարանում կոռուպցիայի խնդրի հետ բախվել է, երբ 2011 թվականին բրիտանացի լրագրողը նկարել է, թե ինչպես են երեք պատգամավորներ գոյություն չունեցող ընկերության անունից օրենսդրությունում լրացումներ կատարելու դիմաց կաշառք վերցնում։

Միայն 2013 թվականին OLAF ստորաբաժանումը կասեցրել է ԵՄ–ի բյուջեի նկատմամբ խարդախության` 402.8 մլն եվրոյի խարդախության գործողություններ, 353 ցուցում է տվել ֆինանսական, դատական, վարչական և կարգապահական գանձումների համար, որոնք պետք է հաստատվեին ձեռնահաս մարմինների կողմից։ Դա 81 տոկոսով ավելի է, քան 2009 թվականին։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև