ԵՀ. ԵՄ երկրների մեծ մասի տնտեսությունը 2014-15 թթ.–ներին վստահ աճի գոտի կմտնի

05.05.2014 16:29
ԵՀ. ԵՄ երկրների մեծ մասի տնտեսությունը 2014-15 թթ.–ներին վստահ աճի գոտի կմտնի

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/.  Եվրամիության երկրների մեծ մասի տնտեսությունը 2014-15 թթ.–ներին վստահ աճի գոտի կմտնի։ Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի` այսօր հրապարակված գարնանային տնտեսական կանխատեսման մեջ, հաղորդում է Փրայմը։

Այսպես, ԵՄ առաջին տնտեսությունը` Գերմանիան, 2013 թվականին 0.4 տոկոսանոց ՀՆԱ աճից հետո 2014 թվականին կհասնի 11.8–տոկոսանոց աճի և 2015 թվականին` 2 տոկոսանոց աճի։ Միաժամանակ, բոլոր երեք ցուցանիշները որոշակիորեն ավելի պակաս լավատեսական են, քան ԵՀ ձմեռային կանխատեսման մեջ` այն ժամանակ փորձագետներն ակնկալում էին Գերմանիայի ՀՆԱ–ի 2.1–տոկոսանոց աճ` այս և հաջորդ տարիներին։

Ֆրանսիայի ՀՆԱ աճը նախորդ տարի կազմել է 0.2 տոկոս, իսկ 2014 թվականին, ԵՀ գնահատականներով, կավելանա 1 տոկոսով և 2015 թվականին կհասնի` 1.5 տոկոսի։ ԵՀ–ի` Ֆրանսիայի վերաբերյալ ձմեռային կանխատեսումը 2014 թվականի համար կազմում էր 0.9 տոկոս, 1.9 տոկոս` 2015 թվականի համար։

Մեծ Բրիտանիան նկատելիորեն ավելի լավ արդյունքներ է ցույց տալիս` 1.7 տոկոս 2013 թվականին, 2.7 տոկոս 2014 թվականին և 2.5 տոկոս` 2015 թվականին։ Եվրահանձնաժողովը որոշակիորեն բարելավել է ձմեռային կանխատեսումը, որը կազմում էր 2.4 և 2.3 տոկոս, համապատասխանաբար, 2014 և 2015 թվականներին։

Եվրահանձնաժողովը տնտեսության զգալի աշխուժացում է ակնկալում նաև Արևելյան Եվրոպայում։ Այդ տարածաշրջանի առաջատար երկիրը` Լեհաստանը, այս տարի կկրկնապատկի 2013 թվականի ցուցանիշը` հասնելով ՀՆԱ աճի 3.2 տոկոսի 1.6 տոկոսից և մի փոքր կբարելավի այդ ցուցանիշը 2015 թվականին` մինչև 3.4 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև