Archives by Month:

Calendar:

  • Calendar

    May 2014
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for May 7th, 2014

    «Կունենանք կենսաթոշակային այնպիսի համակարգ, որն ընդունելի կլինի հանրության լայն շերտերի համար». ՀՀ վարչապետ

    Wednesday, May 7th, 2014

    Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ և գլխավոր օպերացիոն գործունեության տնօրեն Բերնար Դը Ուխտի գլխավորած պատվիրակությանը:

    Հայաստանում մայիսի 7–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 0,06 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413 դրամ

    Wednesday, May 7th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 7–ին իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մայիսի 6–ի համեմատ, նվազել է 0,06 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,47 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413,29 դրամ

    Wednesday, May 7th, 2014

    Հայստանում արժութային շուկայում մայիսի 7–ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մայիսի 6–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,47 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413,29 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Հայաստանի ընդհանուր պետական պարտքը մարտի վերջին գերազանցել է 4,56 մլրդ դոլարը` ամսվա ընթացքում նվազելով 0,86%–ով

    Wednesday, May 7th, 2014

    Հայաստանում համախառն պետական պարտքը 2014 թ.–ի մարտի վերջի դրությամբ կազմել է 4 560,6 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 0,86 տոկոսով կամ 53,1 մլն դոլարով, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

    Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը մարտին աճել է 22,2%` հասնելով 1,6 տրլն դրամի

    Wednesday, May 7th, 2014

    Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը 2014 թ.–ի մարտի վերջին կազմել է մոտ 1 648 մլրդ դրամ` 2013 թ.–ի մարտի համեմատ ավելանալով 22,2 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի բանկերը» 2014 թ.–ի I եռամսյակի տեղեկագիրը

    Wednesday, May 7th, 2014

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի բանկերը» 2014 թ.–ի առաջին եռամսյակի տեղեկագիրը։

    Հայաստանում 2014 թ.–ի մարտի վերջին առևտրային բանկերի վարկերի ծավալն աճել է 10,8 տոկոսով` հասնելով 1,8 տրիլիոն դրամի

    Wednesday, May 7th, 2014

    Հայաստանում 2014 թ.–ի մարտի վերջին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է մոտ 1 811 մլրդ դրամ` 2013 թ.–ի մարտի համեմատ ավելանալով 10,8 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

    ԱՄՀ` 2015 ֆինանսական տարվա վարչական բյուջեն կկազմի 1.027 մլրդ դոլար

    Wednesday, May 7th, 2014

    Արժույթի միջազգային հիմնադրամի վարչական բյուջեն 2015 ֆինանսական տարվա համար, որի սկիզբն ԱՄՀ–ում համարվում է մայիսի 1–ը, կկազմի 1.027 մլրդ դոլար։ Այդ գումարն ԱՄՀ տնօրենների խորհուրդն իր նիստում հաստատել է դեռևս ապրիլի 28–ին, սակայն մամուլի ծառայությունն այդ մասին հայտնել է միայն երեքշաբթի երեկոյան, հաղորդում է Փրայմը։