Հայաստանում 2014 թ.–ի մարտի վերջին առևտրային բանկերի վարկերի ծավալն աճել է 10,8 տոկոսով` հասնելով 1,8 տրիլիոն դրամի

07.05.2014 12:17
Հայաստանում 2014 թ.–ի մարտի վերջին առևտրային բանկերի վարկերի ծավալն աճել է 10,8 տոկոսով` հասնելով 1,8 տրիլիոն դրամի

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014 թ.–ի մարտի վերջին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է մոտ 1 811 մլրդ դրամ` 2013 թ.–ի մարտի համեմատ ավելանալով 10,8 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն` վարկային ներդրումները կազմել են մոտ 1 683,9 մլրդ դրամ (7,8 տոկոսի աճ), որոնցից արտարժույթով վարկերը կազմել են ավելի քան 1 047,9 մլրդ դրամ, դրամով վարկերը` 636 մլրդ դրամ։

Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2014 թ.–ի մարտի վերջին կազմել են մոտ 25,9 մլրդ դրամ (աճ` 98,9%) կամ համախառն վարկերի 1,4 տոկոսը։ Միաժամանակ ժամկետանց վարկերի մոտ 23,4 մլրդ դրամը բաժին է ընկնում կարճաժամկետ վարկերին։

Միաժամանակ բանկերի երկարաձգված վարկերը 2014 թ. մարտին կազմել են մոտ 101 մլրդ դրամ` մեկ տարում ավելանալով 73,1 տոկոսով, որոնցից մոտ 58,7 մլրդ դրամը կարճաժամկետ վարկերն են։ ($1- 413,76 դրամ է)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև