Հայաստանում մայիսի 7–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 0,06 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413 դրամ

07.05.2014 18:59
Հայաստանում մայիսի 7–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 0,06 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413 դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 7–ին իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մայիսի 6–ի համեմատ, նվազել է 0,06 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է 2,7 մլն դոլարի (ավելի քան 1,1 մլրդ դրամ) 22 գործարք։ NASDAQ OMX Արմենիայում մայիսի 7–ին եվրոյով գործարքներ չեն իրականացվել։

Մայիսի 7–ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են` $1 –ը` 413,29 դրամ, €1 –ը` 575,38 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև