12.05.2014 12:29
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է դեպի նվազում վերանայել Չինաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը։ Այս մասին հայտարարել է հիմնադրամի Ասիական–խաղաղօվկիանոսյան բաժնի ղեկավար Չանոյն Ռին, գրում է vestifinance.ru–ն։
Այս պահին ԱՄՀ–ն ակնկալում է 2014 թ.–ին Չինաստանի ՀՆԱ–ի 7,5 տոկոսանոց աճ, սակայն առաջին եռամսյակում գրանցված աճի թույլ տեմպերը, հավանաբար, կստիպեն հիմնադրամի փորձագետներին իջեցնել կանխատեսումը։
Ներքին համախառն ապրանքի աճի տեմպերը առաջին եռամսյակում նվազել են` հասնելով 18 ամսվա նվազագույն մակարդակին այն ֆոնին, որ աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունը դանդաղում է ապրում։
Տնտեսության երկու առանցքային գործոնների` ներդրումների և սպառման ոլորտի ազդակների թուլացումը չափավոր ցածր եռամսյակային աճի պատճառ դարձավ։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7,4 տոկոսանոց աճը շատ ավելի ցածր էր 7,7 տոկոսանոց մակարդակից, որը գրանցվել էր 2013 թ.–ի չորրորդ եռամսյակում և փոքր–ինչ ցածր էր ՉԺՀ–ի ղեկավարության նախատեսած աճից, որը 2014 թ.–ին կազմում է 7,7 տոկոս։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: