Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 0,5%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 859,23 դրամ

12.05.2014 13:51
Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 0,5%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 859,23 դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել է 15 859,23 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից շատ է 0,5 տոկոսով կամ 83,59 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 17 238,29 դրամ` ավելանալով 0,5 տոկոսով կամ 90,85 դրամով։
Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 237,58 դրամ (1,66 դրամի աճ), բացթողնման գին` 258,24 դրամ (1,81 դրամի անկում), պլատին` գնման գին` 17 607,84 դրամ (215,06 դրամի աճ), բացթողնման գինը` 19 138,96 (233,76 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 9 887,3 դրամ (1,84 դրամի աճ), բացթողնման գինը` 10 747,07 դրամ (2 դրամի աճ)։ ($1 –ը` 413,19 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև