Հայաստանի ԿԲ-ն տեղաբաշխել է 500 մլն. դրամի պարտատոմսեր

12.05.2014 14:40
Հայաստանի ԿԲ-ն տեղաբաշխել է 500 մլն. դրամի պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական բանկը մայիսի 12-ին  տեղաբաշխել է 500 մլն. դրամի պետական (գանձապետական) կարճաժամկետ  պարտատոմսեր։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39092158 թողարկման պարտատոմսեր։

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 204 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 154 մլն դրամ։

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 471 541 266 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9586 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9898 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն: ($1 – 413,19 դրամ է)։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև