ՌԴ ԿԲ–ն ուկրաինական վեց բանկի կարգադրել է հեռանալ Ղրիմից

13.05.2014 11:56
ՌԴ ԿԲ–ն ուկրաինական վեց բանկի կարգադրել է հեռանալ Ղրիմից

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկն ուկրաինական վեց բանկի կարգադրել է մայիսի 13–ից դադարեցնել կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի տարածքում։ Այդ որոշումն ընդունվել է վարկառուների և ավանդատուների առջև բանկային պարտավորությունները չկատարելու կապակցությամբ։

«Նշված վարկային կազմակերպությունների առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության դադարեցումը նշանակում է դրանց բանկային և այլ գործառնությունների իրականացման արգելք, բացառությամբ ակտիվների և պարտավորությունների փոխանցման հետ կապված գործառնությունների»,– նշվում է ՌԴ ԿԲ–ի հաղորդման մեջ, տեղեկացնում է РБК–ն։

Արգելքը տարածվում է հետևյալ բանկերի մասնաճյուղերի և բաժանմունքների գործունեության վրա`

- Տեռռաբանկ (Կիև, Ուկրաինա),

- Ֆինրոստբանկ (Օդեսա, Ուկրաինա),

- «Ֆինանսներ և կրեդիտ» (Կիև, Ուկրաինա),

- «Ֆինանսական նախաձեռնություն» (Կիև, Ուկրաինա);

- Ակցենտ–Բանկ (Կիև, Ուկրաինա);

- Ավանտ–Բանկ (Կիև, Ուկրաինա)։

«Ուկրաինական բանկերի ստորաբաժանումների գործունեության դադարեցման մասին որոշումը թելադրված է բացառապես այն ավանդատուների և հաճախորդների շահերի պաշտպանության խնդիրներով, ում օրինական իրավունքները խախտվել են, այդ թվում` Ղրիմի Հանրապետությունում և դաշնային նշանակության Սևաստոպոլ քաղաքում այդ բանկերի ստորաբաժանումների աշխատանքի փաստացի դադարեցման հետևանքով, ինչպես նաև դրանց գործունեության վերականգնման հեռանկարների բացակայությամբ։ Արդյունքում այդ բանկերի` նշված տարածքներում ապրող (տնտեսական գործունեություն իրականացնող) ավանդատուների և հաճախորդների իրավունքների արդյունավետ պաշտպանության այլ հնարավորություն, բացի բանկերի ստորաբաժանումների գործունեության դադարեցումից, չի եղել»,– նշվում է ՌԴ ԿԲ մամուլի ծառայության հաղորդագրությունում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև