Հայաստանի բանկերի սպառողական վարկավորումը մարտին ավելացել է 6,8%–ով և 390,7 մլրդ դրամ կազմել

13.05.2014 12:33
Հայաստանի բանկերի սպառողական վարկավորումը մարտին ավելացել է 6,8%–ով և 390,7 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի բանկերի սպառողական վարկավորումը մարտին, տարեսկզբի համեմատ, ավելացել է 6,8%–ով և 390,7 մլրդ դրամ կազմել, նշված է ՀՀ ԿԲ կայքում։

Ընդ որում, սպառողական վարկավորումը դրամով կազմել է 82 տոկոս կամ 319,1 մլրդ դրամ, ինչը 6,3%–ով շատ է տարեսկզբի ցուցանիշից։

ԿԲ տվյալով` սպառողական վարկավորման կառուցվածքում գերակշռում են քարտերով տրված վարկերը` շուրջ 139,9 մլրդ դրամ։ Ոսկու գրավի դիմաց տրված վարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 102 մլրդ դրամ, իսկ ավտովարկերը կազմել են 18.8 մլրդ դրամ։ Նշված ժամանակահատվածում այլ սպառողական վարկերը 97.9 մլրդ դրամ են կազմել։

2014 թվականի մարտի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի` ռեզիդենտներին տրված համախառն վարկերը կազմել են 1 716,3 մլրդ դրամ (աճը` 1,9%), որից 1 084,2 մլրդ դրամը` արտարժույթով (աճը` 2,9%).

2014 թվականի մարտի դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտային բանկ։ (1  դոլարը`  413,21 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև