Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները առաջին եռամսյակում աճել են 4%–ով` կազմելով 771 մլրդ դրամ

15.05.2014 14:16
Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները առաջին եռամսյակում աճել են 4%–ով` կազմելով 771 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 2014 թ.–ի առաջին եռամսյակում կազմել են 771 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 4 տոկոսով, հաղորդվում է առաջին եռամսյակում Հայաստանի առևտրային բանկերի գործունեության մասին ՀՀ ԿԲ ամփոփագրում։

Իրավաբանական անձանց ժամկետային ավանդները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 3,9 տոկոսով` կազմելով 267,4 մլրդ դրամ։

Միաժամանակ ցպահանջ պարտավորությունները հունվար–մարտին նվազել են 0,5 տոկոսով` կազմելով 519,78 մլրդ դրամ։

Ըստ ԿԲ–ի տվյալների` բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները կազմել են 709,6 մլրդ դրամ (7,4 տոկոսի անկում), կառավարության նկատմամբ պարտավորությունները` 58,2 մլրդ դրամ (2 տոկոսի անկում), վճարման ենթակա տոկոսները` մոտ 26,4 մլրդ դրամ (5,4 տոկոսի աճ) և այլ պարտավորությունները` մոտ 107,6 մլրդ դրամ (7,2 տոկոսի անկում)։

2014 թ.–ի մարտի 31–ի դրությամբ հանրապետության առևտրային բանկերի համախառն պարտավորությունները կազմել են 2 460,1 մլրդ դրամ` տարեսկզբից նվազելով 1,1 տոկոսով։

Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ` 489 մասնաճյուղով ($1 – 413,67 դրամ)։-0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև