Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 15–ին աճել է 0.10 տոկոսով և կազմել 1 դոլարի դիմաց 414,41 դրամ

15.05.2014 18:34
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 15–ին աճել է 0.10 տոկոսով և կազմել 1 դոլարի դիմաց 414,41 դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 15–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մայիսի 14–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.10 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 414,41 դրամ։

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 1,4 մլն դոլարի (մոտ 580,2 մլն. դրամ) 9 գործարք: Միաժամանակ մայիսի 15–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։

Մայիսի 15–ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 414,04 դրամ, 1 եվրոն`565,37 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև