Օբաման տիրապետում է բաժնետոմսերի, որոնց արժեքը գնահատվում է 1.95 մլն դոլարից մինչև 7.15 մլն դոլար

16.05.2014 11:08
Օբաման տիրապետում է բաժնետոմսերի, որոնց արժեքը գնահատվում է 1.95 մլն դոլարից մինչև 7.15 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիրապետում է 1.95 - 7.15 մլն դոլար արժողության բաժնետոմսերի, դրանցից 1 – 5 մլն դոլարը` գանձապետական պարտատոմսերով։ Այս մասին նշվում է Միացյալ Նահանգների նախագահի և նրա տիկնոջ` 2013 թվականի հաշվետվությունում, որը հրապարակել է Սպիտակ տունը։ Մեծ տարբերությունը բացատրվում է ֆինանսական տեղեկության բացահայտման տարբեր ձևերով և շուկայական կոնյունկտուրայի գնահատականներով, հաղորդում է РБК–ն։

Ավելի վաղ` ապրիլին, Օբաման և նրա կին Միշելը հայտնել էին, որ 2013 թվականին իրենց եկամուտը կազմել է առնվազն 503 հազար 183 դոլար։ Որպես նախագահ` Բարաք Օբաման տարեկան ստանում է 400 հազար դոլար։

Իր հաշվետվությունում նա հայտնել է, որ գրքերի հոնորարների և ներդրումների տեսքով իր եկամուտը 180 հազարից մինչև 482 հազար դոլարի միջակայքում է։

Նախագահը հայտնել է նաև, որ 500 հազարից մինչև 1 մլն դոլարի 30–ամյա հիփոթեքային վարկ է վճարում Չիկագոյի բնակարանի համար` 5.625 տոկոս դրույքաչափով։

Փոխնախագահ Ջո Բայդենն իր հերթին հայտնել է, որ իր ակտիվները գնահատվում են 230 հազարից 850 հազար դոլարի միջակայքում, իսկ տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 230 հազար դոլար։

Բայդենի հռչակագրի համաձայն, նրա` գույքի վարձակալությունից և գրքերի հոնորարներից գոյացած լրացուցիչ եկամուտը կազմում է 30 հազարից մինչև 105 հազար դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև