Deutsche Bank-ը վաճառել է Cosmopolitan խաղատունը $1,7 միլիարդով

16.05.2014 14:54
Deutsche Bank-ը վաճառել է Cosmopolitan խաղատունը $1,7 միլիարդով

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Deutsche Bank-ը վաճառել է Cosmopolitan խաղատունը $1,7 միլիարդով։ Խաղատունը ձեռք է բերել Blackstone Group մասնավոր ներդրումային ընկերությունը, հաղորդում է РБК-ն` հղում անելով Բի-Բի-Սի-ին։

Ըստ Deutsche Bank-ի հայտարարության` խաղատունը վաճառվել է, քանի որ «բանկի զարգացման առանցքային տարր չէր»։ Deutsche Bank-ը կրճատում է իր ոչ պրոֆեսիոնալ ակտիվները բաժնետերերի շահերին համապատասխան, հայտարարել է բանկի ոչ առանցքային գործունեության ղեկավար Պիուս Շպրենգերը։

Cosmopolitan խաղատան և հյուրանոցի համալիրը բաղկացած է երկու շենքից, այդ թվում` 52 հարկանի հյուրանոց` 3 հազար համարով, ինչպես նաև հայտնի Marquee գիշերային ակումբը։ 2010 թվականին դրա բացումից ի վեր Cosmopolitan-ը միայն վնասներ է կրում` մինչև տարեկան $100 մլն.։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև