Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $115,3 մլն

19.05.2014 11:59
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $115,3 մլն

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում  մայիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել $115,3 մլն.` 1 դոլարի դիմաց 413,07 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 5,9 մլն եվրո և մոտ 852,7 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 566,9 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,75 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 109,4 մլն դոլար, 16,6 մլն եվրո և 134,2  մլն ռուբլի` համապատասխանաբար 414,11 դրամ, 570,87 դրամ և 11,91 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի ,այիսի 5–11-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35,3 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 35,2 մլն դոլար ($1 – 413,83 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև