Հայաստանում պլաստիկ քարտերի միջոցով իրականացված գործարքների ծավալն առաջին եռամսյակում կազմել է 257,2 մլրդ դրամ

19.05.2014 14:47
Հայաստանում պլաստիկ քարտերի միջոցով իրականացված գործարքների ծավալն առաջին եռամսյակում կազմել է 257,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բոլոր տեսակի պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը 2014թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 257,16  մլրդ դրամ` 2013 թ.–ին նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 14 տոկոսով, հաղորդվում է ԿԲ կայքում։

Միաժամանակ գործարքների թիվը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 5 282 968, ինչը 21 տոկոսով ավել է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշից։

ArCa լոկալ քարտերի օգնությամբ առաջին եռամսյակում կատարվել է 68 մլրդ դրամի 1 622194  գործարք։ 2013 թ.–ի առաջին եռամսյակի համեմատ քարտերով իրականացված գործարքների ծավալն ավելացել է 21,5 տոկոսով, իսկ գործարքների քանակն ավելացել է 12,4 տոկոսով։

Հաշվետու ժամանակաշրջանում VISA միջազգային պլաստիկ քարտերի օգնությամբ կատարվել է 120,8 մլրդ դրամի 2 282 247 գործարք։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ` գործարքների ծավալն աճել է 2,7 տոկոսով։
MasterCard միջազգային պլաստիկ քարտերի միջոցով իրականացված գործարքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում, 2013 թ.–ի հունվար–մարտի համեմատ, ավելացել է 41,9 տոկոսով։ Միաժամանակ MasterCard–ի օգնությամբ կատարվել է 50,9 մլրդ դրամի 1 074 909 գործարք։

Միջազգային այլ պլաստիկ քարտերի միջոցով առաջին եռամսյակում կատարվել է 17,3 մլրդ դրամի 303 618 գործարք, ինչը 8,3 տոկոսով ավել է 2013 թ.–ի առաջին եռամսյակի համեմատ։

Ըստ ԿԲ–ի տվյալների` հաշվետու ժամանակաշրջանի վերջին շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր թիվը կազմել է 1 591 433 (15 տոկոսի աճ), որոնցից 564,933–ը ArCa քարտեր են (9 տոկոսի աճ), 677,448–ը` VISA (25 տոկոսի աճ), 303,674–ը` MasterCard (7 տոկոսի աճ), 45,378–ը` այլ քարտեր (12 տոկոսի աճ)։

Պլաստիկ քարտերի տրամադրմամբ և սպասարկմամբ զբաղվում է Հայաստանի տարածքում գործող 21 առևտրային բանկերից 19–ը։ Միաժամանակ 19 առևտրային բանկերը մասնակցում են ArCa միասնական վճարային համակարգում ($1 – 413,83 դրամ)։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև