Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի հիմնական խնդիրն է դառնալ Հայաստանի խոշորագույն համակարգաստեղծ բանկերից մեկը

19.05.2014 16:06
Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի հիմնական խնդիրն է դառնալ Հայաստանի խոշորագույն համակարգաստեղծ բանկերից մեկը

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ—ի գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

ԱՌԿԱ – Պրն Բարսեղյան, ինչպե՞ս եք գնահատում Առէկսիմբանկի ֆինանսական գործունեությունը 2013 թ.–ի արդյունքում։

Վ. Բարսեղյան – Վերջին տարիներին մեր բանկը շատ է աճել և առաջին հերթին կապիտալացման մակարդակով։ 2013 թ.–ի արդյունքում այնպիսի ցուցանիշներով, ինչպիսին են ընդհանուր կապիտալի մեծությունը, ընդհանուր ակտիվների մեծությունն ու տրամադրված վարկերի ծավալը, մենք ներառվել ենք երկրի խոշորագույն բանկերի տասնյակում, իսկ ընդհանուր պարտավորությունների մեծությամբ և կանոնադրական կապիտալով` հնգյակում, իսկ հաճախորդներից ներգրաված միջոցների մեծությամբ Առէկսիմբանկը զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանի բանկային հատվածում։ Եվ սա մեզ համար սահման չէ։ Ըստ զարգացման ռազմավարության` մեր հիմնական խնդիրն է դառնալ առաջատար բանկը Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերի ձեռնարկությունների սպասարկման գծով և երկրի խոշորագույն համակարգաստեղծ բանկերից մեկը։ Դա նշանակում է, որ մենք պետք է մշտապես բարձրացնենք ինչպես սպասարկման մակարդակը, այնպես էլ մենեջմենտի մակարդակը։ Այդ նպատակներին հասնելու համար քիչ բան չի արվել։ Օրինակ` լուծվել են այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են ռիսկ–մենեջմենտի համակարգի ներդրումը և կառավարման որակի միավորումը` միջազգային ISO չափորոշիչներին համապատասխան։ ISO չափորոշիչները որակի ինքնատիպ նշաններ են, որոնք բիզնեսի կայունության և անվտանգության առանցքային պայմաններն են։ Դրանք թույլ են տալիս կառուցել մենեջմենտի արդյունավետ ինտեգրված համակարգ, էականորեն ամրապնդում են դիրքերը շուկայում` նպաստելով հաճախորդների և գործընկերների կողմից բանկի նկատմամբ վստահության աճին։

Հիշեցնեմ, որ 2010 թ.–ին Առէկսիմբանկը հաջողությամբ անցավ ISO 9001 չափորոշիչների միջազգային պահանջների համապատասխանության հավաստագրումը, 2012 թ.–ին նմանատիպ «որակի նշան» ստացավ տեղեկատվական անվտանգության ոլորտում, իսկ 2013 թ.–ի վերջին AB Certification ֆրանսիական աուդիտորական ընկերությունը կրկին հաստատեց, որ «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի որակի մենեջմենտի համակարգը համապատասխանում է միջազգային չափորոշիչների պահանջներին։

Գնահատելով 2013 թ.–ին բանկի ֆինանսական գործունեությունը` հարկավոր է նշել, որ չնայած երկրի տնտեսության վրա հետճգնաժամային իրավիճակի շարունակական ազդեցությանը, բանկը շարունակել է իրականացնել Գազպրոբանկի և Ռազմավարական զարգացման ծրագրի կողմից դրված խնդիրները։ 2013 թ.–ին բանկի գործունեության մեջ կարևոր իրադարձություն էր բաժնետիրոջ կողմից 4,1 մլրդ դրամով կանոնադրական կապիտալի ավելացումը, ինչի արդյունքում կանոնադրական կապիտալի փաստացի ցուցանիշը կազմել է մոտ 16,5 մլրդ դրամ։ Բանկի գործունեության արդյունքների մասին վկայում է նաև հիմնական ֆինանսական ցուցանիշների աճը։ Այսպես, 2013 թ.–ին ընդհանուր կապիտալը 23 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, պարտավորություններն ավելացել են 97 տոկոսով, իսկ ակտիվները` 87 տոկոսով։

ԱՌԿԱ – Ի՞նչ քաղաքականություն է վարում բանկը հաճախորդների կորպորատիվ սպասարկման ոլորտում։

Վ. Բարսեղյան – Ցանկանում եմ նշել, որ հաճախորդին միտված լինելը մեր բանկի ռազմավարության հիմնական բաղկացուցիչներից մեկն է։ Այն ուղղված է նոր հաճախորդներ ներգրավելուն և արդեն գործող հաճախորդների հետ համագործակցության ամրապնդմանը, ժամանակակից բանկային բիզնեսի միջազգային չափորոշիչներին համապատասխանող ծառայությունների տրամադրմանը։ Այս ոլորտում մենք մեծ հաջողություններ ունենք։ 2013 թ.–ին «International Finance Magazine» բրիտանական ամսագիրը Առէկսիմբանկին ճանաչել է Հայաստանի լավագույն բանկը հաճախորդների կորպորատիվ սպասարկման ոլորտում։ Նման կոչումներ են շնորհվում ընկերություններին, որոնք առավելագույն բաց և պատասխանատու քաղաքականություն են վարում իրենց հաճախորդների նկատմամբ։ Կորպորատիվ հաճախորդների համար լայն հնարավորությունների առկայությունը չի նշանակում, որ մենք հեռացել ենք մանրածախ շուկայից։ Բանկը մշտապես ընդլայնում է ապրանքների շարքը ֆիզիկական անձանց համար և նոր նախագծեր է նախաձեռնում, որոնց նպատակն է տրամադրել հաճախորդներին ավելի շատ ժամանակակից բանկային ապրանքներ, ընդ որում դա վերաբերում է գործունեության բոլոր ոլո
րտներին` սկսած քարտային բիզնեսի ծառայությունների մշտական ընդլայնումից և աշխատավարձին վերաբերող նոր նախագծերից մինչև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը։ Որպես արդյունք` մեր բանկի հաճախորդների բազան մշտապես աճում է։ 2013 թ.–ի վերջին այն կազմել է մոտ 70 000 ֆիզիկական և 3000 իրավաբանական անձ։

ԱՌԿԱ – Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը քարտային բիզնեսի ոլորտում Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկն է։ Ի՞նչ ծառայություններ է առաջարկում բանկն իր հաճախորդներին այս ոլորտում։

Վ. Բարսեղյան – Այսօր բանկի հաճախորդները կարող են օգտվել ամենաժամանակակից տեխնոլոգիաներից և ծառայություններից, որոնք առաջարկվում են քարտային բիզնեսում։ Դա «Բանկ–Հաճախորդ», «Ինտերնետ բանկինգ» համակարգերն են, սպասարկման առևտրային կետերի հետ դիսկոնտային ծրագիրը, քարտապանների համար նախատեսված  «cash-back» ծառայությունը, TEMPO ծառայությունը, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին վճարել դրամական փոխանցումներն իրենց քարտային հաշվին փոխանցում կատարելու միջոցով, on-line ռեժիմում պլաստիկ քարտերի ձեռք բերումը, բանկոմատների միջոցով քարտից քարտ գումարի փոխանցումը, «Տելեքարտ» ծառայությունը, ինչպես նաև ինտերնետ–էքվայրինգը։ Պետք է նշել, որ մեր բանկը Հայաստանում գործող դեռևս միակ բանկն է, որ ապրանքների և ծառայությունների դիմաց վճարներ է ընդունում երկրի on-line խանութներում։

Բացի այդ, 2013 թ.–ին մենք իրականացրել ենք լուրջ հետազոտական աշխատանքներ, որոնք ուղղված են մրցակցային դաշտի ուսումնասիրմանը, հաճախորդների սպասարկման որակի ստուգմանն ու և բարձրացմանը  (այսպես կոչված`     «Mystery Shopper»)։ Նմանատիպ հետազոտական աշխատանքը թույլ է տվել բանկին 2013 թ.–ին մշակել և ներդնել այնպիսի ապրանքներ և ծառայությունները, ինչպիսիք են` արագ դրամական փոխանցումների նոր համակարգերին միանալը («Avers», «Intelexpress», «Coinstar Money», «Ria Money Transfer»), դրանք թույլ են տվել կատարելագործել TEMPO ծառայությունը (այսուհետ հաճախորդների կողմից քարտային հաշվի վրա դրամական փոխանցումների իրականացման հայտերն ընդունվելու են բանկի call center–ի միջոցով)։ 2013 թ.––ին բանկը սկսել է ԷՍԿՐՈ հաշիվներով գործառնություններ իրականացնել, ինչը բացառիկ գործիք է հաճախորդների առևտրային գործառնությունների ռիսկերը նվազեցնելու համար, ինչպես նաև բանկը սկսել է ընդունել բանկային չեկեր Արաբական Միացյալ Էմիրությունների արժեթղթով` դիրհամով։

ԱՌԿԱ – Առէկսիմբանկը նաև սոցիալական կողմնորոշման բանկ է, որը բարեխղճորեն կատարում է բնակչության սոցիալական աջակցության իր պարտավորությունները։ Բանկը նաև մեծ հոգատարություն է ցուցաբերում իր աշխատողների նկատմամբ։ Ի՞նչ կասեիք այդ կապակցությամբ։

Վ.Բարսեղյան – Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը ոչ միայն հաճախորդի, այլ նաև սոցիալական կողմնորոշման բանկ է։ 2013 թվականին Բանկը շարունակել է լրջորեն կատարել բնակչության առջև իր սոցիալական պարտավորությունները` ուսանողների, անապահով ընտանիքների երեխաների, ՈՒՄԿ–ով երեխաների, Հայրենական Մեծ Պատերազմի վետերանների օժանդակությանն ուղղված քաղաքականություն իրականացնելով։ Երևանի քաղաքապետարանի հետ ունեցած կապի շնորհիվ մենք ամենաակտիվ մասնակցությունն ունենք մեր մայրաքաղաքի բարեկարգման գործին։

Բացի այդ, արդեն մի քանի տարի է, ինչ մենք ներդրել ենք Հայաստանի բանկային համակարգի համար աշխատողների սոցիալական արտոնությունների և երաշխիքների բացառիկ ծրագիր, որը թույլ է տալիս արդյունավետ կարգավորել աշխատակիցների մոտիվացման հարցերը, բարելավել նրանց աշխատանքի և կյանքի պայմանների որակը։ Այդպիսի քաղաքականությունը, անկասկած, միշտ արդարացված է և փոխշահավետ է երկարատև հեռանկարում, քանի որ մեզ համար կարևորագույն ակտիվներից մեկը մարդկային ռեսուրսն է։ 2013 թվականին «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի ծախսերը  աշխատակիցների սոցիալական աջակցության ծրագրով կազմել են ավելի քան 107 մլն դրամ, ինչը 27 տոկոսով շատ է, քան 2012 թվականին։

Ինչ վերաբերում է բանկի քաղաքականությանն ընդհանուր առմամբ, ապա նախորդ տարի այն անցել է անձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացման և արդյունավետ աշխատանքի համար բարենպաստ միջավայրի ապահովման կարգախոսով։ Բանկում ամեն տարի անցկացվում է անձնակազմի կանոնավոր գնահատում, որը թույլ է տալիս որոշել յուրաքանչյուր աշխատողի ձեռնահասության մակարդակը։ 2013 թվականի կանոնավոր գնահատման արդյունքներով պաշտոնի բարձրացում են ստացել 20 աշխատողներ, ավելացել են 119 աշխատողների պաշտոնեական աշխատավարձերը։

ԱՌԿԱ– Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի բանկն այս տարի։

Վ.Բարսեղյան – 2014 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն 2014 թվականին անպայման կշարունակի կատարել իր առջև Զարգացման ռազմավարությամբ դրված խնդիրները։  Ռազմավարության համաձայն, հիմնական ուշադրությունը կհրավիրվի Բանկի հետագա զարգացմանը որպես ունիվերսալ բանկային հաստատություն, դրա բոլոր ուժեղ կողմերի պահպանմանը, գործունեության արդյունավետության բարձրացմանը, բարձր հեղինակության պահպանմանը և կայուն գործունեության ապահովմանը։ Մենք կշարունակենք պահպանել առկա կապերն ու նոր կապեր հաստատել ռազմավարական գործընկերների` Հայաստանի էներգետիկ բնագավառի ձեռնարկությունների հետ, ինչպես նաև ավանդաբար և ավելի մեծ ծավալով ֆինանսավորել ՓՄՁ–ի ձեռնարկությունները, բարձրացնել անձնակազմի պրոֆեսիոնալ մակարդակը և կատարելագործել Բանկի կազմակերպչական կառուցվածքը։ Մինչև 2014 թվականի ավարտը ծրագրվում է ապահովել վարկային պորտֆելի աճ մինչև 98 մլրդ դրամ, միաժամանակ հասցնել իրավաբանական անձանց վարկավորման ծավալը մինչև 80.5 մլրդ դրամ, իսկ ֆիզիկականներինը` մինչև 17.5 մլրդ դրամ։ Պորտֆելը ծրագրվում է ավելացնել ինչպես միջազգային ծրագրերի, այ
նպես էս տեղական շուկայի ռեսուրսների հաշվին։ Ինչ վերաբերում է ՓՄՁ վարկավորմանը, ապա, ինչպես արդեն ասացի, ընդհանուր վարկային պորտֆելում դրա բաժնեմասը մշտապես կավելանա։ 2013 թվականի արդյունքներով, ՓՄՁ վարկային պորտֆելն ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 10 տոկոս կամ 21 մլն դոլար, իսկ մինչև 2014 թվականի ավարտը ՓՄՁ զարգացմանը ծրագրվում է ուղղել ևս 10 մլն դոլար։

Վճարային քարտերի սպասարկման ոլորտում 2014 թվականին Բանկը ծրագրում է առաջինը Հայաստանում սկսել VISA և MasterCard վճարային համակարգերի payWave և  PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկում։ Այդ ուղղությամբ առաջին քայլերը մենք կատարել ենք այս տարվա սկզբին` փետրվարի 27–ին VISA–ի հետ համատեղ հանդիսավոր պայմաններում կատարվել է Visa payWave տեխնոլոգիայի կիրառմամբ ոչ կոնտակտային առաջին գործառնությունը։ Այս տարվա ամռանը Բանկը պատրաստվում է սկսել վճարային տերմինալների մեծածավալ տեղադրում առևտրային տարբեր կետերում Visa payWave քարտերի ընդունման հնարավորությամբ։ Նաև ծրագրված է Առէկսիմբանկի Visa payWave քարտերի թողարկում։

Ինչ վերաբերում է ընդհանուր ցուցանիշների, ապա 2014 թվականը ծրագրվում է փակել 1.7 մլրդ դրամով, միաժամանակ Բանկի պարտավորությունները կկազմեն 142 մլրդ դրամ, ակտիվները` 164 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` շուրջ 22 մլրդ դրամ։

2014 թվականին են ծրագրված մի շարք միջոցառումներ` ուղղված Բանկի մասնաճյուղերի զարգացմանը։ Կշարունակվեն Բանկի վարկանիշի ամրապնդման աշխատանքները կորպորատիվ սոցիալական պատասխանատվության,  on-line և off-line առաջխաղացման ծրագրերի շրջանակներում։ Մենք ծրագրում ենք նոր դեպոզիտային և վարկային պրոդուկտների մշակում, համաապրանքանիշային վճարային քարտերի թողարկում հաճախորդների տարբեր խմբերի համար, դրամական փոխանցումների նոր համակարգերի միացում, ինչպես նաև առկա հաճախորդների լոյալության բարձրացման և նոր հաճախորդների ներգրավմանն ուղղված հատուկ ակցիաների անցկացում։

Վստահ եմ` հաջորդ տարվա խնդիրներ սահմանելիս Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը կանի հնարավորինս բաժնետիրոջ, հաճախորդների և գործընկերների` իրեն ցուցաբերված վստահության բարձր կարգավիճակը կրկին հաստատելու համար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25