Հայաստանի առևտրային բանկերը չեն կարող հիփոթեքային վարկեր տրամադրել` առանց կանխավճարի. ԿԲ ղեկավար

19.05.2014 19:46
Հայաստանի առևտրային բանկերը չեն կարող հիփոթեքային վարկեր տրամադրել` առանց կանխավճարի. ԿԲ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը չեն կարող հիփոթեքային վարկեր տրամադրել` առանց կանխավճարի, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` երկուշաբթի ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում։

Նրա խոսքով` այսօր Հայաստանում հիփոթեքի կանխավճարը կազմում է միջինը 20-30 տոկոս։

Ջավադյանը նշեց, որ 10-15 տոկոսանոց չափազանց ցածր կանխավճարը կամ դրա բացակայությունը որոշակի ռիսկեր կստեղծեր։

«Օրինակ` անշարժ գույքի շուկայում լիկվիդայնության տատանումները կարող են հարվածել բանկերին, այնուհետև` տնտեսությանը։ 2008 թվականի ճգնաժամից հետո, որին ազդակ հաղորդեց հենց հիփոթեքային համակարգը, ամբողջ աշխարհում կանխավճարի «անվտանգության բարձիկը» կազմում է ոչ պակաս, քան 30 տոկոս»,– նշեց Ջավադյանը։

Նա միաժամանակ նշեց, որ այսօր Հայաստանը բավականին կայացած հիփոթեքային շուկա ունի, այդ թվում` տարբեր ծրագրերի շրջանակում պետության օժանդակության շնորհիվ։

Այդպիսի ծրագրերի թվում ԿԲ ղեկավարը նշեց «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ–ի ստեղծումը և «Հասանելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը, որի շրջանակներում պետությունը վերաֆինանսավորում է բանկերի հիփոթեքային վարկերը։

Հայաստանի ԿԲ տվյալներով, 2014 թվականի մարտի վերջի դրությամբ հանրապետությունում տրվել է 145.13 մլրդ դրամի հիփոթեքային վարկ, ինչը տարեսկզբի ցուցանիշից ավելի է 1.35 տոկոսով։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի Ազգային ժողովին առաջարկեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում վերընտրել Արթուր Ջավադյանին։

Հայաստանի Սահմանադրության համաձայն, ԿԲ նախագահը նշանակում է խորհրդարանը` նախագահի առաջարկով, վեցամյա ժամկետով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև