Արթուր Ջավադյանը վերընտրվել է ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնում

20.05.2014 15:37
Արթուր Ջավադյանը վերընտրվել է ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/.  ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ վերընտրել է Արթուր Ջավադյանին ԿԲ նախագահի պաշտոնում։

Ջավադյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ` 2 պատգամավոր։ Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։

Ջավադյանի թեկնածությունը դրվել էր խորհրդարանի քննարկմանը նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով։ Թեկնածությունն այլընտրանք չունի։

Հայաստանի Սահմանադրության համաձայն` ԿԲ նախագահին նշանակում է խորհրդարանը նախագահի առաջարկով վեց տարի ժամկետով։

Ջավադյանը, նախօորեին ելույթ ունենալով խորհրդարանում, շնորհակալություն է հայտնել իրեն ցուցաբերած վստահության համար։

«Գիտակցում եմ, որ հնարավորություն եմ ստացել շարունակել ծառայել ժողովրդին` ինձ վրա վերցնելով մեծ պատասխանատվություն Հայաստանի քաղաքացիների, նախագահի, խորհրդարանի և ԿԲ աշխատակազմի առջև», – ասել է նա։

Ներկայացնելով վերջին վեց ամսվա ընթացքում իրականացրած աշխատանքը` Ջավադյանն ընդգծել է, որ ԿԲ–ին հաջողվել է հետճգնաժամային շրջանում ոչ թե հակադրել, այլ զուգադրել Սահմանադրության և օրենքների կողմից ներկայացրած նպատակները, որոնք վերաբերում էին գների կայունության ապահովմանը` որպես հիմնական առաջնահերթություն դիտարկելով ֆինանսա–տնտեսական ճգնաժամի հաղթահարումը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև