Անելիք Բանկը միացել է TANDEM Transfer վճարային համակարգին

22.05.2014 12:41
Անելիք Բանկը միացել է TANDEM Transfer վճարային համակարգին

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն հաճախորդներին նոր հնարավորություններ և առավել հարմար ծառայություններ մատուցելու նպատակով ընդլայնել է դրամական փոխանցումների համակարգի ցանկը` համագործակցելով TANDEM Transfer վճարային համակարգի հետ, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Այս համակարգը  հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց արագ, առանց հաշիվ բացելու ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ ինչպես մերձավոր ու հեռավոր արտասահման, այնպես էլ փոխանցումներ իրականացնել Հայաստանի տարածքում:

TANDEM Transfer համակարգով դրամական փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:

Ինչպես նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը, բանկը մշտապես կարևորել է իր կողմից տրամադրվող ծառայությունների բազմազանությունը և իր հաճախորդներին առաջարկում է տարբեր պրոդուկտների մի քանի տարբերակներ` նրանց տալով ընտրության լայն հնարավորություն:

«TANDEM Transfer նոր ներդրված վճարային համակարգը թույլ է տալիս դրամական փոխանցումներ իրականացնել շատ արագ` հաշված րոպեների ընթացքում», – ասել է նա։

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել նաև ANELIK, MONEYGRAM, INTELEXPRESS դրամական փոխանցումների համակարգերով:

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` – «Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև