ՎԶԵԲ–ը չի պատրաստվում վերանայել Ռուսաստանում իրականացվող գործունեության ռազմավարությունը

22.05.2014 13:46
ՎԶԵԲ–ը չի պատրաստվում վերանայել Ռուսաստանում իրականացվող գործունեության ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) չի նախատեսում վերանայել Ռուսաստանում գործունեության ռազմավարությունը, Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ԻՏԱՐ–ՏԱՍՍ–ին հայտարարել է ՎԶԵԲ–ի` Ռուսաստանում իրականացվող կորպորատիվ նախագծերի տնօրեն Լինդսի Ֆորբսը, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

«Որևէ փոփոխություն դեռ չի սպասվում։ Մենք մասնակցում ենք համաժողովին բիզնես հարցերի կապակցությամբ, եկել ենք աշխատելու», – ասել է նա։

Ավելի վաղ ՎԶԵԲ–ի նախագահ Սումա Չակրաբարտին Ռուսաստանին որակել է որպես «կազմակերպության համար պակաս առաջնահերթ երկիր»` չնշելով առաջնահերթությունների փոփոխման հետևանքները։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև