ԼՂՀ վարչապետը շնորհավորել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահին` վերընտրվելու կապակցությամբ

22.05.2014 17:14
ԼՂՀ վարչապետը շնորհավորել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահին` վերընտրվելու կապակցությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, հաղորդում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի նիստի ժամանակ Արթուր Ջավադյանին վերընտրեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։

ԼՂՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա փորձառությունն ու գիտելիքները այսուհետ ևս կծառայեն Հայաստանի ֆինանսական ռեսուրսների ամրապնդմանն ու հարստացմանը, և այդ ոլորտում կգրանցվեն նոր ձեռքբերումներ:

«Արժանիորեն եմ գնահատում Ձեր ներդրումը Արցախի բանկային համակարգի զարգացման գործում, ինչի շնորհիվ է նաև, որ ԼՂՀ տնտեսությունը շարունակում է առաջ ընթանալ` չնայած տարբեր դժվարություններին»,- նշել է Հարությունյանը:

Նա հույս է հայտնել, որ Ջավադյանը կշարունակի համագործակցությունը Արցախի գործընկեր կառույցների հետ նույն եռանդով ու նպատակադրությամբ, և համատեղ կիրականացվեն նոր ու հեռանկարային ծրագրեր: Նա հաջողություններ է մաղթել Ջավադյանին։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև