ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է փոքր ու միջին բիզնեսի իր գործող հաճախորդներին էքսպրես-վարկեր

23.05.2014 11:42
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է փոքր ու միջին բիզնեսի իր գործող հաճախորդներին էքսպրես-վարկեր

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը առևտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների տրամադրման և այլ ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող իր հաճախորդներին տրամադրում է «Վստահություն» վարկ, որը ընթացիկ խնդիրների լուծման և բիզնեսի զարգացման ծրագրերի իրականացման համար արագ և հարմար եղանակ է:

ԻՆչպես նշում են բանկի մամուլի ծառայությունից, վարկի տրամադրման համար բանկը, հիմնվելով իր գործող վարկառուների հանդեպ ունեցած վստահության վրա, չի պահանջում լրացուցիչ գրավի ապահովություն և հաճխորդի բիզնեսի խորացված ֆինանսական վերլուծություն, ինչը կրճատում է վարկի տրամադրման վրա ծախսվող ժամանակը:

Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով 15 ամիս ժամանակահատվածով: Առավելագույն գումարը կազմում է 10 000 ԱՄն դոլար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է. «Փոքր ու միջին բիզնեսի վարկավորումը թույլ է տալիս մեր հաճախորդներին իրականացնել նոր նախագծեր` առանց շրջանառությունից գումար դուրս բերելու, կատարել ձեռնտու ներդրումներ և իրականացնել նախանշված պլանները: ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է վարկ իր հաճախորդներին ձևավորված վստահության հիման վրա»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև