Fitch–ը բարձրացրել է Հունաստանի վարկանիշը մեկ աստիճանով` մինչև В մակարդակ

23.05.2014 12:11
Fitch–ը բարձրացրել է Հունաստանի վարկանիշը մեկ աստիճանով` մինչև В մակարդակ

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/.  Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հունաստանի արտարժույթով և ազգային արժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը մեկ աստիճանով` (В-) ից մինչև В, հաղորդում է  РБК–ն` հղում անելով Fitch–ի հաղորդագրությանը։

Գործակալությունը նշում է, որ երկրի տնտեսական և ֆինանսական հեռանկարները բարելավվել են, ինչով էլ պայմանավորված են Fitch–ի վարկանիշային գործողությունները։

2013 թվականի դեկտեմբերին Fitch–ը հաստատել էր Հունաստանի վարկանիշը В- մակարդակում։ Վարկանիշային կանխատեսումը հաստատվել է «կայուն» մակարդակում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2016-06-09 16:00:03