Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը հունվար–ապրիլին կազմել է 3,3 մլրդ դոլար

26.05.2014 10:56
Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը հունվար–ապրիլին կազմել է 3,3 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թվականի հունվար–ապրիլին 3 348,8 մլն դրամի 17 824 ԱՊՊԱ փոխհատուցում են վճարել, ինչը 8,2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։

Ինչպես ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում, հաշվետու ժամանակահատվածում առավելագույն թվով ԱՊՊԱ փոխհատուցումներ է վճարել Ռոսգոսստրախ–Արմենիա ընկերությունը` 1 271,5 մլն դրամ։ Մոտ 641,2  մլն դրամ կազմել են Ինգո Արմենիա ընկերության վճարումները, իսկ Ռեսո ընկերությունը վճարել է ավելի քան 205.2 մլն դրամի փոխհատուցում, իսկ Ռեսո ընկերությունը վճարել է ավելի քան 421,2 մլն դրամի փոխհատուցում։

Միաժամանակ  Նաիրի Ինշուրանսի վճարումների ծավալը կազմել է 361,3 մլն դրամ, Սիլ Ինշուրանսինը` 341,5 մլն դրամ, Արմենիա Ինշուրանսինը` 223,5 մլն դրամ, Գարանտ Ինշուրանսինը` 42.9 մլն դրամ։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ԱՊՊԱ փոխհատուցումների վճարումների գումարը կազմել է 45,7 մլն դրամ։

Միաժամանակ միայն մարտին բավարարված հայտերով փոխհատուցումների ծավալը կազմել է մոտ 744 մլն դրամ, իսկ հայտերի թիվը` 3 999։ Փոխհատուցումների միջին վճարը մարտին կազմել է 189 553 դրամ։

2014 թվականի ապրիլի 30–ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 440 537 տրանսպորտային միջոց, ինչը 2 725–ով ավելի է նախորդ ամսվա ցուցանիշից։

Ըստ Բյուրոյի տվյալների`փոխհատուցումների վճարման համար ներկայացված հայտերի թիվը հունվար–ապրիլին գերազանցել է 17 304–ը, միաժամանակ չբավարարված հայտերի թիվը կազմել է 312։

Բացի այդ, այս պահին վճարման գործընթացում է գտնվում 114 486 հազար դրամի փոխհատուցում (2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ 16,7 տոկոսի անկում)։

Միաժամանակ հունվար–ապրիլին ապահովագրավճարների ծավալը կազմել է մոտ 8,3  մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 0,5 տոկոսով։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի 1–ից։

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։ ($1-413,31 դրամ)–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև