ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում ապրիլի վերջին կազմել է 59%` նվազելով 3 տ.կ.

26.05.2014 11:51
ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում ապրիլի վերջին կազմել է 59%` նվազելով 3 տ.կ.

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում 2014թ. ապրիլին կազմել է 59%` մարտի համեմատ նվազելով 3 տ.կ.–ով, ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:
Միաժամանակ Հայաստանի ապահովագրական հատվածի վնասաբերության ցուցանիշը ԱՊՊԱ մասով 2014թ. ապրիլին կազմել է 77,5%։

ԱՊՊԱ–ի վնասաբերության ընդունելի ցուցանիշը Հայաստանում 75-78 տոկոսի միջակայքում է` բեռնվածության 22–25% մակարդակի պայմաններում (ապահովագրավճարների նվազագույն կամ առավելագույն մակարդակ), որն ԱՊՊԱ համակարգի սակագների հաշվարկման հիմքում է։

2014 թվականի ապրիլի 30–ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 440 537 տրանսպորտային միջոց, ինչը 2 725 –ով ավելի է նախորդ ամսվա ցուցանիշից։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև