26.05.2014 14:58
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն մայիսի 26–ին 500 մլն դրամի պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 13 շաբաթ մարման ժամկետով AMGT13258148 սերիայի պարտատոմսերը։
Պարտատոմսերի պահանջարկը կազմել է 950 մլն դրամ` բոլոր մրցակցային հայտերով։
Աճուրդին մասնակցել է 3 գործակալ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.5310 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.5601 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 490 659 449 դրամ: ($1 – 413,31 դրամ) –0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: