Հայաստանի պետբյուջեի ընդհանուր եկամուտները 2013թ.–ին կազմել են ՀՆԱ 25.1%` ավելանալով 1.4 տ.կ.–ով. Կենտրոնական բանկ

26.05.2014 16:26
Հայաստանի պետբյուջեի ընդհանուր եկամուտները 2013թ.–ին կազմել են ՀՆԱ 25.1%` ավելանալով 1.4 տ.կ.–ով. Կենտրոնական բանկ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետյուջեի ընդհանուր եկամուտները 2013 թվականին կազմել են ՀՆԱ–ի 25.1 տոկոսը, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի բարձր է 1.4 տոկոսային կետով։ Հարկային եկամուտները կազմել են ՀՆԱ 23.5 տոկոսը նախորդ տարվա ՀՆԱ–ի 22 տոկոսի դիմաց, երկուշաբթի հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նախորդ տարվա կատարման հաշվետվության վերաբերյալ Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովների նիստում։

«Պետբյուջեի եկամուտների անվանական աճի ցուցանիշը կազմել է 13.2 տոկոս 2012 թվականի 7.4 տոկոսի դիմաց։ Միաժամանակ, հարկային եկամուտների ավելացումը պայմանավորված է հիմնականում եկամտահարկի և ԱԱՀ–ի աճով և շրջանառության նոր հարկի ներդրմամբ»,– ասաց Ջավադյանը։

Նա հայտնեց, որ պետբյուջեի ծախսերը 2013 թվականին ավելացել են 13.6 տոկոսով հիմնականում ընթացիկ ծախսերի բարձրացման հաշվին, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով գրանցվել է ծախսերի կրճատում։

«Միաժամանակ, ընթացիկ ծախսերի գծով գրանցվել է 16 տոկոսի չափով անվանական աճ, որի դեպքում ՀՆԱ–ի նկատմամբ ծախսերի հարաբերակցությունը կազմել է 23.5 տոկոս, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով նախորդ տարի ծախսերը կազմել են ՀՆԱ–ի 3 տոկոսը նախորդ տարվա 3.3 տոկոսի դիմաց»,– ասաց ԿԲ ղեկավարը։

Արդյունքում, Ջավադյանի խոսքով, պետյուջեի ծախսերը կազմել են դրված ցուցանիշի 90.8 տոկոսը, ինչը պայմանավորվել է արտաքին օժանդակությամբ իրագործվող ծրագրերի կատարման ցածր մակարդակով, որոշ ծախսային ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաև մի շարք ծրագրերի շրջանակում գնումների տարկետմամբ։

Բյուջեի պակասուրդը կազմել է 71.5 մլրդ դրամ կամ ՀՆԱ 1.7 տոկոսը, կանխատեսված 2.6 տոկոսի դիմաց և 2012 թվականի 1.5 տոկոսի դիմաց։

«Հարկ է նշել, որ պակասուրդի ֆինանսավորման ծրագիրը պետական գանձապետական պարտատոմսերի զուտ մուտքերի հաշվին կրճատվել են 10 մլրդ դրամով և փաստորեն կազմել են 20.4 մլրդ դրամ»,– ասաց ԿԲ ղեկավարը։

Ջավադյանը հայտնեց նաև, որ աճել է ներքին պարտքի պարտավորությունների ժամկետայնությունը` միջինը կազմելով 1901 օր, 2012 թվականի 1713 օրերի դիմաց։

Հայաստանի պետբյուջեի փաստացի եկամուտները 2013 թվականին կազմել են 1071.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է 125.2 մլրդ դրամով կամ 13.2 տոկոսով։ Հարկային եկամուտների և պետտուրքերի գծով ծրագրային ցուցանիշը կատարվել է 100 տոկոսով։

Պետական ձեռնարկությունների արտաբյուջետային եկամուտները հասել են 31.2 մլրդ դրամի։ Առանց արտաբյուջետային միջոցների պետբյուջեի եկամուտները կազմել են 1040.2 մլրդ դրամ, ՀՆԱ–ի նկատմամբ եկամուտների հարաբերությունը` 25.11 տոկոս, ինչը 1.44 տ.կ.–ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։

Պետբյուջեի եկամուտների 93.4 տոկոսը կամ 1000.9 մլրդ դրամը բաժին են ընկել հարկային եկամուտներին և պետտուրքերին (973.6 մլրդ դրամ` հարկեր, և  27,3 մլրդ դրամ` պետական տուրքեր)։

Պետբյուջեի փաստացի ծախսերը 2013 թվականին կազմել են 1142.9 մլրդ դրամ։ Միաժամանակ, բյուջեի ծախսային մասի 88.8 տոկոսն ուղղված են ընթացիկ ծախսերին, 11.2 տոկոսը` ոչ ֆինանսական ակտիվների օպերացիաներին։ 2012 թվականի փաստացի ծախսերը կազմել են 1006 մլրդ դրամ։

Հաշվետվության համաձայն, արտաքին ապրանքաշրջանառությունը 2013 թվականին կազմել է 5956.8 մլն դոլար` նախորդ տարվա համեմատ ավելանալով 5.6 տոկոսով։ Արտահանումն աճել է 7.2 տոկոսով` կազմելով 1480 մլն դոլար, ներկրումը` 5.1 տոկոսով (4476.8 մլն դոլար). ($1– 413.31 դրամ)։ —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև