Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 0,2%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 825,80 դրամ

26.05.2014 18:19
Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 0,2%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 825,80 դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել է 15 825,80 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից պակաս է 0,2 տոկոսով կամ 29,62 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 17 201,96 դրամ` նվազելով 0,2 տոկոսով կամ 32,19 դրամով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 237,65 դրամ (1,46 դրամի անկում), բացթողնման գին` 258,32 դրամ (1,58 դրամի անկում), պլատին` գնման գին` 18 080,66 դրամ (267,55 դրամի աճ), բացթողնման գինը` 19 652,89 (290,81 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 10 103,12 դրամ (147,39 դրամի աճ), բացթողնման գինը` 10 981,65  դրամ (160,2  դրամի աճ)։ ($1 –ը` 413, 31 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև