Արարատբանկի արժեթղթերի շրջանառությունը 2014թ.–ի 5 ամիսներին կազմել է 1.5 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը

26.05.2014 18:56
Արարատբանկի արժեթղթերի շրջանառությունը 2014թ.–ի 5 ամիսներին կազմել է 1.5 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Արարատբանկի արժեթղթերի բորսայական շրջանառությունը 2014 թվականի 5 ամիսներին գերազանցել է 2013 թվականի ցուցանիշը ավելի քան երեք անգամ և կազմել է 1.5 մլրդ դրամ, երկուշաբթի լրագրողներին հայտնեց  NASDAQ OMX Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

Ըստ նրա, 2013 թվականին Արարատբանկի արժեթղթերի, այդ թվում` պարտատոմսերի և բաժնետոմսերի շրջանառությունը, կազմել է 480 մլն դոլար, մինչդեռ այս տարվա հինգ ամիսների արդյունքներով այդ ցուցանիշն արդեն գերազանցել է 1.5 մլրդ դրամը։ «Արարատբանկի ակտիվությունն ակնհայտ է ոչ միայն տեղաբաշխումների թվով և ծավալով, այլ նաև ընդհանուր շրջանառությամբ, բացի այդ, շուկայում արժեթղթերի նկատմամբ նկատվող հետաքրքրությունը խթանում է առաջարկը գերազանցող պահանջարկը»,– ասաց Սարոյանը։

Արարատբանկն արժեթղթերի շուկայում յոթ թողարկում է իրականացրել` 2007, 2008, 2009, 2011, 2012 և 2013 թվականներին, որոնցից երկուսն ԱՄՆ դոլարով։ 1 մլն դոլարի դոլարային պարտատոմսերի ևս մեկ թողարկում բանկը ծրագրում է տեղաբաշխել 2014 թվականի մայիսի 31–ից մինչև հունիսի 20–ը։ Երկրորդային շուկայի տեղաբաշխումը կազմել է ավելի քան 980 մլն դրամ դրամային պարտատոմսերով և շուրջ 1.2 մլն դրամ` դոլարային պարտատոմսերով։

«Արարատբանկ» ԲԲԸ–ն «Հայկապ» բանկի իրավահաջորդն է, հիմնվել է 1991 թվականի սեպտեմբերի 20–ին, 1996 թվականի հոկտեմբերի 31–ից բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադիր կապիտալում բաժնետոմսերի 74.18 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռնարկատեր, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին։ Արարատբանկը 2009 թվականի հունվարի 30–ին ընդգրկվել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի կազմում։

Արարատբանկի ակտիվները 2014 թվականի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 131,78 միլիարդ դրամ (տարեսկզբից  5,2%–ի աճ), պարտավորությունները՝ 111,2 միլիարդ դրամ (աճը` 5,3%), բանկի կապիտալը՝ 20,57 միլիարդ դրամ (աճը` 4.8%), վարկային ներդրումները՝ 61,4 միլիարդ դրամ (աճը` 3.3%)։

Բանկի շահույթն առաջին եռամսյակում կազմել է 1.1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 51.4 տոկոսով։ ($1 – 413,31 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև