Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերում ներդրումների եկամտաբերությունը տատանվում է 9-10%–ի սահմանում. NASDAQ OMX Արմենիա

26.05.2014 19:16
Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերում ներդրումների եկամտաբերությունը տատանվում է 9-10%–ի սահմանում. NASDAQ OMX Արմենիա

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերում ներդրումների եկամտաբերությունը տատանվում է 9-10%–ի սահմանում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց  NASDAQ OMX Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ զբաղվում է երկու ընկերություն` «C-QUADRAT Ampega Asset Management Armenia» ՍՊԸ–ն և «AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT» ՓԲԸ–ն։

«Կենսաթոշակային ֆոնդերն արդեն ստանում են մասնակիցների միջոցները և բնականաբար ակտիվորեն տեղաբաշխում են դրանք դեպոզիտներում, պետպարտատոմսերում, իսկ վերջին ժամանակներում անցկացվում է ռեսուրսների դիվերսիֆիկացում և անցում արտասահմանյան ֆոնդերի ավանդների և պարտատոմսերի»,– ասաց Սարոյանը։

Ըստ նրա, ֆոնդերի ամբողջ գործունեությունը վերահսկվում է, և դրանք գործում են իրենց ներդրումային քաղաքականության շրջանակում։

«Մարտի 11–ից այդ միջոցները հասանելի դարձան ներդրումային ֆոնդերին և մինչ օրս եկամտաբերությունը տատանվում է 9-10 տոկոսի սահմանում, իսկ որոշ դեպքերում նաև 10 տոկոսից բարձր, ինչը բավականին արդյունավետ է` հաշվի առնելով  Հայաստանում առկա դրույքաչափերը, ինչպես նաև հաշվի առնելով, որ դիվերսիֆիկացված ֆոնդերում կան ոչ միայն դրամային, այլ նաև արտարժութային այլ ակտիվներ»,– ասաց Սարոյանը։

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։ Օրենքը դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում։

Հայաստանի Սահմանադրական դատարանը ապրիլի 2–ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական և անվավեր ճանաչեց։ ՍԴ–ի որոշման համաձայն` 2014 թ.–ի սեպտեմբերի 30–ը հաստատվել է որպես վերջնաժամկետ այդ դրույթները, ինչպես նաև մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված կետեր անվավեր ճանաչելու համար։ ՍԴ–ի սույն որոշման ընդունումից առաջ իրականացրած բոլոր կուտակային վճարները ենթակա են վերահաշվարկման։

Հայաստանի նախագահը մայիսի 26–ին հաստատել է Հայաստանի Ազգային ժողովի` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ընդունած փոփոխությունները, ինչի արդյունքում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործողությունը ժամանակավորապես դադարեցվել է։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև