Հայաստանի վճարահաշվարկային համակարգերը լավագույնն են ԱՊՀ–ում. Ջավադյան

27.05.2014 10:44
Հայաստանի վճարահաշվարկային համակարգերը լավագույնն են ԱՊՀ–ում. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վճարահաշվարկային համակարգերը լավագույնն են ԱՊՀ երկրների թվում, երկուշաբթի հայտնեց Հայաստանի կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը։

«Մենք արդեն տասը տարի է`զբաղվում ենք էլեկտրոնային փոխանցումներով, և բոլոր էլեկտրոնային փոխանցումները մեր բանկերում կատարվում են «Սի–Բի–Էյ–Նետ» (CBANet) համակարգի (միջբանկային համակարգային ցանց) միջոցով»,– ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով նախորդ տարվա բյուջեի կատարողականը։

Ըստ նրա, Հայաստան ԱՊՀ երկրներից առաջինն է էլեկտրոնային փոխանցումների համակարգ ներդրել։ «Ներկայում մենք կատարելագործել ենք, և Ռուսաստանը մտադիր է մեր համակարգի հիման վրա նմանատիպ համակարգ ներդնել»,– հայտնել է ԿԲ ղեկավարը։

Ըստ նրա, երկրորդ վճարահաշվարկային համակարգը, որը գործում է Հայաստանում, ArCa համակարգն է, որը նույնպես լավագույնն է համարվում ԱՊՀ–ում։

Ջավադյանի խոսքով` Հայաստանում գործում է դրամական փոխանցումներ իրականացնող վեց ընկերություն, վճարային գործիքներ տրամադրող երեք ընկերություն, էլեկտրոնային փողերով զբաղվող մեկ ընկերություն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև