ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները I եռամսյակի վերջին նվազել են 10,7%-ով` մինչև 1 273,2 մլրդ. դրամ

27.05.2014 15:46
ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները I եռամսյակի վերջին նվազել են 10,7%-ով` մինչև  1 273,2 մլրդ. դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները 2014թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են 1 273,2 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ դրանք տարեսկզբի համեմատ նվազել են 152,9 մլրդ դրամով կամ 10,7%–ով:

Ըստ ՀՀ ԿԲ ներկայացրած հաշվետվության` բանկի արտարժութային պարտավորությունները նվազել են 5.6%- ով և կազմել 533,7 մլրդ դրամ:

ՀՀ կառավարության հանդեպ պարտավորությունները 2014 թվականին առաջին եռամսյակում նվազել են մոտ երկու անգամ` կազմելով ավելի քան 2,9 մլրդ դրամ:

ԿԲ-ում ֆինանսական և այլ հաստատությունների կողմից տեղակայված արժութային ավանդներն ու հաշիվները 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել են 211,5 մլրդ դրամ, ինչը 12.2 տոկոսով պակաս է տարեսկզբի ցուցանիշից։
Ընթացիկ ժամանակահատվածում ԿԲ արտարժույթով փոխառությունները կազմել են մոտ 62.9 մլրդ դրամ` 2013 թվականի վերջի 58,4 մլրդ դրամից դիմաց (7.8 տոկոս աճ)։ ԿԲ արժութային այլ փոխառությունները կազմել են մոտ 189,7 մլն դրամ։

Հաշվետվության տվյալներով, ԿԲ դրամային պարտավորություններին բաժին է ընկել 739,5 մլրդ դրամ, in9y 2013թ. վերջի ցուցանիշից պակաս է 14,1%-ով:

ՀՀ կառավարության հանդեպ ԿԲ դրամային պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 9,3%-ով և կազմել են ավելի քան 168,5 մլրդ դրամ:

Շրջանառության մեջ գտնվող թղթադրամները և մետաղադրամները առաջին եռամսյակի վերջին նվազել են 14,4%-ով՝ դառնալով մոտ 382,5 մլրդ դրամի:

Ֆինանսական և այլ հաստատությունների դրամային հաշիվներն ու դեպոզիտները  կրճատվել են 17,5 տոկոսով` կազմելով 186,7 մլրդ դրամ:

Այլ դրամային պարտավորությունները մարտի 31-ին կազմել են 1,7 մլրդ դրամ ($1-ը 413,36 դրամ է): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև