Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 27–ին ավելացել է 0,06 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,75 դրամ

27.05.2014 18:18
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 27–ին ավելացել է 0,06 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,75 դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 27–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մայիսի 26–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,06 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,75 դրամ։

«ԱՌԿԱ» գործակալությանը ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 900 հազար դոլարի (մոտ 372,4 մլն դրամ) 4 գործարք։ Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում մայիսի 27–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Մայիսի 27–ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են` $1 – 412,62 դրամ, €1 – 563,02 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև