Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդի գծով ծախսերն առաջին եռամսյակում ավելացել են 3.2 մլրդ դրամով

29.05.2014 15:57
Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդի գծով ծախսերն առաջին եռամսյակում ավելացել են 3.2 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել 2014 թվականի առաջին եռամսյակում ավելացնել իր Պահուստային ֆոնդի` չորրորդ եռամսյակի համար նախատեսված միջոցների ծախսերը 3.2 մլրդ դրամով։

«Նախագծի նպատակը հատկացված միջոցների և կառավարության Պահուստային ֆոնդի հստակեցված ծրագրի գումարի միջև առաջացած բացի վերացումն է»,– նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է 2014 թվականի պետական բյուջեն այս տարվա դեկտեմբերի 12–ին։ Հայաստանի` 2014 թվականի համախմբված պետբյուջեի եկամուտները ծրագրված են 1 տրլն 135 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1 տրլն 245 մլրդ դրամով։ Բյուջեի պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ կամ ՀՆԱ 2.3 տոկոսը, ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը` 8.6 տոկոս։ ($1 – 414,54 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև