Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 29–ին նվազել է 0,04 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,57 դրամ

29.05.2014 19:37
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 29–ին նվազել է 0,04 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,57 դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 29–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մայիսի 27–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.04 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,57 դրամ։

«ԱՌԿԱ» գործակալությանը ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 5.25 մլն դոլարի (մոտ 2.2 մլրդ դրամ) 25 գործարք։ Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում մայիսի 29–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Մայիսի 29–ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են` $1 – 413,37 դրամ, €1 – 562,97 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև