ՌԴ–ում ստեղծվում է այն բանկերի ցուցակը, որոնց հետ կկարողանան աշխատել պետական ընկերությունները

30.05.2014 12:19
ՌԴ–ում ստեղծվում է այն բանկերի ցուցակը, որոնց հետ կկարողանան աշխատել պետական ընկերությունները

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆինանսների նախարարությանը և Կենտրոնական բանկին հանձնարարել է ռազմավարական ընկերությունների ֆինանսների վերահսկողության խստացման առաջարկություններ նախապատրաստել, ուրբաթ հայտնում է «Վեդոմոստի» թերթը։

Մասնավորապես, ծրագրվում է հաստատել բանկերի փակ ցուցակը, որոնց հետ կկարողանան աշխատել պետական ընկերությունները` բացել հաշիվներ, կատարել բանկային գործառնություններ, դեպոզիտներ տեղադրել։ Այդպիսի կառույցների կարգավորման ևս մեկ քայլ էլ կդառնա մինչև տարեվերջ պետական ընկերությունների և պետական կորպորացիաների կողմից գանձապետական ծառայության ստեղծումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Թերթի զրուցակիցներից մեկի խոսքով` բանկերի թվի սահմանափակման քայլի նպատակն է պաշտպանել խոշոր պետական ընկերությունները ֆինանսական կորուստներից տնտեսական պատժամիջոցների և լիցենզիաների շարունակական ետկանչի դեպքում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև