Հայաստանի ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը

30.05.2014 14:10
Հայաստանի ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 30-ից հունիսի 2-ը մասնակցելու է Հաագայում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են «Աճ, զբաղվածություն և անհավասարություն՝ բաժնեկցված բարեկեցության խթանման կարիքը», «Գլոբալ տնտեսական մարտահրավերները», «Անցումային էներգետիկայի մարտահրավերները» թեմաներով հարցերը:

Միջոցառման շրջանակում ԿԲ նախագահը հանդիպելու է Հոլանդիայի ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ:

Հոլանդիայի ենթախմբում ներառված է 12 երկիր` Հոլանդիա, Բուլղարիա, Ռումինիա, Ուկրաինա, Վրաստան, Խորվաթիա, Կիպրոս, Իսրայել, Բոսնիա-Հերցեգովինա, Հայաստան, Մոլդովա և Մակեդոնիա։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև