Հայաստանի արտաքին պարտքն առաջին կիսամյակում կրճատվել է 0,8%–ով` դառնալով 3.86 մլրդ դոլարի

31.05.2014 16:15
Հայաստանի արտաքին պարտքն առաջին կիսամյակում կրճատվել է 0,8%–ով` դառնալով 3.86 մլրդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին պետական պարտքը 2014 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 0,8 տոկոսով և կազմել է 3 867.1 մլն դոլար, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ տվյալներով` արտաքին պետպարտքի մոտ 67.7 տոկոսը կամ 2 618 մլն դոլարը բաժին են ընկնում բազմակողմանի վարկերին։ Միաժամանակ, Հայաստանին տրամադրած բազմակողմանի վարկերի կառուցվածքում Համաշխարհային բանկի վարկերը կազմում են ճնշող մեծամասնությունը` մոտ 60.8 տոկոս կամ 1 593.3 մլն դոլար` ավելանալով 0.5 տոկոսով։

ՎԶԵԲ–ի վարկերն առաջին եռամսյակում կազմել են 25.64 մլն դոլար, Եվրոպական ներդրումային բանկինը` 27.9 մլն դոլար, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամինը` 67.78 մլն դոլար, ՕՊԵԿ–ինը` 35 մլն, Զարգացման ասիական բանկինը` 241.6 մլն դոլար, ԱՄՀ–ինը` 537.4 մլն դոլար, ԵՄ–ինը` 89.2 մլն դոլար։

Երկկողմ վարկերը կազմել են 554 մլն դոլար` ավելանալով 1 տոկոսով։ Երկկողմ վարկերի  կառուցվածքում պարտքի հիմնական մասը բաժին է ընկնում վարկերին Ճապոնիայից` 296.7 մլն դոլար և Գերմանիայից` 220.2 մլն դոլար։ ԱՄն–ի տրամադրած վարկերը կազմել են 26.3 մլն դոլար, Ֆրանսիայինը` 5.27 մլն դոլար և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամինը` 5.6 մլն դոլար։

Միաժամանակ, առևտրային բանկերի վարկերն առաջին եռամսյակում կազմել են մոտ 17.3 մլն դոլար։
Հայաստանի արտաքին պետպարտքը, որը գոյացել է ոչ ռեզիդենտների ձեռք բերած արժութային պետական պարտատոմսերից (եվրապարտատոմսեր), կազմել է 676 մլն դոլար, իսկ ոչ ռեզիդենտների ձեռք բերած պետպարտատոմսերից` մոտ 1.6 մլն դոլար։

2014 թվականի մարտի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 4.56 մլրդ դոլար։ ($1 – 413,27 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև