Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 31–ին աճել է 0.05 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,50 դրամ

31.05.2014 19:07
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 31–ին աճել է 0.05 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,50 դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 31–ին իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մայիսի 30–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,05 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,50 դրամ։

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 2 մլն դոլարի (մոտ 827 մլն դրամ) 12 գործարք։ NASDAQ OMX  Արմենիայում մայիսի 31–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Մայիսի 31–ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են` $1 – 413,28 դրամ, €1 – 562,56 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև