Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $136,2 մլն

02.06.2014 10:36
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $136,2 մլն

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում  մայիսի 26-31-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել $136,2 մլն.` 1 դոլարի դիմաց 412,54 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 9,9 մլն եվրո և մոտ 846,5 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 560,82 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,91 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Ներբանկային շուկայում վաճառվել է ավելի քան 145,6 մլն դոլար, 14,4 մլն եվրո և 121,8  մլն ռուբլի` համապատասխանաբար 413,47 դրամ, 565,25 դրամ և 10,06 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի մայիսի 19–25-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39,2 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 47,5 մլն դոլար ($1 – 413,28 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև