Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է 2014 թ.–ին սպառողական վարկավորման ծավալը հասցնել 1,76 մլրդ դրամի

02.06.2014 12:23
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մտադիր է 2014 թ.–ին սպառողական վարկավորման ծավալը հասցնել 1,76 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. 2014 թվականի ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ակտիվացնել սպառողական վարկավորումը` մանրածախ պորտֆելում այն հասցնելով մինչև 17,6 մլրդ դրամի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի Վարկավորման և ներդրումների վարչության պետ Գևորգ Պետրոսյանը, հայաստանյան բանկերը սկսել են դիտարկել սպառողական վարկավորման դիվերսիկացումը որպես ռիսկերի նվազեցման և եկամուտների ստացման միջոց, ինչն իր հերթին հանգեցրել է շուկայում մրցակցության թեժացմանն ու, հետևաբար, շուկայում նոր բանկային պրոդուկտների և առաջարկների պահանջարկի ձևավորմանը։

«Ներկայիս սպառողական վարկավորման շուկայում բանկերի կողմից առաջարկվող պրոդուկտները իրարից շատ չեն տարբերվում: Հիմնականում բանկերը մրցում են վարկերի տրամադրման ժամկետներով, վարկավորման գործընթացի ավտոմատացմամբ, ինչպես նաև հաճախորդից պահանջվող փաստաթղթերի կրճատմամբ: Մեր բանկը մշտապես բարելավում է վարկավորման պայմանները` ձգտելով առավելագույնս հեշտացնել վարկերի ձևակերպման և տրամադրման գործընթացը», – ընդգծել է Պետրոսյանը։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկի» (ԲԲԸ) 100 տոկոսանոց դուստր կառույցն է։

Բանկի ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 170,8 մլրդ դրամ, պարտավորությունները` 149,2 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 89,9 մլրդ դրամ, իսկ կապիտալը` 21,6 մլրդ դրամ։ Միաժամանակ բանկի զուտ շահույթը 2014 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 289 մլն դրամ, ինչը 143,1 մլն դրամով կամ 98 տոկոսով ավել է 2013 թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշից։ Այսօրվա դրությամբ բանկն ունի 16 մասնաճյուղ, որոնցից 7–ը` Երևանում և 9–ը` Հայաստանի մարզերում։  ($1- 413,28 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև