Զարգացման հայկական բանկը հաճախորդներին «Ակնթարթային» սպառողական վարկեր է առաջարկում

02.06.2014 15:37
Զարգացման հայկական բանկը հաճախորդներին «Ակնթարթային» սպառողական վարկեր է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Զարգացման հայկական բանկը հաճախորդներին «Ակնթարթային» սպառողական վարկեր է առաջարկում, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, սպառողական վարկերն այն անձանց համար են, ովքեր գնահատում են իրենց ժամանակը և ձգտում են հնարավորին չափ արագ ստանալ գումար:

«Եթե Դուք ունեք բավարար անշարժ գույք և դրական վարկային պատմություն, ապա Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է արագ տրամադրվող «Ակնթարթային» սպառողական վարկեր մինչև 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով և մինչև 7 տարի մարման ժամկետով»,– նշում են մամուլի ծառայությունից:

Վարկերը տրամադրվում են առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի և գրավադրվող անշարժ գույքի ապահովագրության:

«Զարգացման hայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1990 թ-ին: Մինչև 1996 թվականը գործել է «Վերականգնման և Զարգացման բանկ» անվանումով: 10 տոկոսից ավելի մասնաբաժնով բաժնետերեր են Հայրապետյան Ռուբենը՝ 19,98 տոկոսով, Մեխակյան Արայիկը՝ 16,95 տոկոսով, Թերմենջյան Գրիգորը՝ 16,03 տոկոսով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև