ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը կանխատեսում է, որ գնաճը հունիսին 7,7-7,8% կկազմի

02.06.2014 15:47
ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը կանխատեսում է, որ գնաճը հունիսին 7,7-7,8% կկազմի

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը կանխատեսում է, որ գնաճը հունիսին 7,7-7,8% կկազմի։ Փրայմը գրում է, որ այս մասին լրագրողներին է հայտնել տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը։

«Կարծում եմ, որ գնաճը հունիսին չի հասնի 8 տոկոսի, վերին շեմը կկազմի 7,7-7,8 տոկոս։։ Իսկ հուլիսից սկսած` գնաճի ցուցանիշը կսկսի նվազել»,– ասել է Ուլյուկաևը։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մակրոտնտեսական կանխատեսման դեպարտամենտի տնօրեն Օլեգ Զասովն ավելի վաղ ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ին հայտնել էր, որ տարեկան գնաճը ՌԴ–ում 2014 թվականի հունիսի արդյունքներով կարող է 7,6-7,7 տոկոս կազմել, այնուհետև այդ ցուցանիշը կսկսի նվազել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև