Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 2-ին աճել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց 414 դրամ կազմել

02.06.2014 18:06
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 2-ին աճել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց 414 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 2–ին իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մայիսի 31–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,12 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 414 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 2,7  մլն դոլարի (ավելի քան 1,1  մլրդ դրամ) 18 գործարք։ NASDAQ OMX  Արմենիայում հունիսի 2–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Հունիսի 2–ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը` 413,49 դրամ, 1 եվրոն` 562,47 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև