Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 2,5%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 432,66 դրամ

02.06.2014 19:01
Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 2,5%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 432,66 դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել է 15 432,66  դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից պակաս է 2,5 տոկոսով կամ 393,14 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 16 774,63 դրամ` նվազելով 2,5 տոկոսով կամ 427,33 դրամով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 233,06 դրամ (4,59 դրամի անկում), բացթողնման գին` 253,33 դրամ (4,99 դրամի անկում), պլատին` գնման գին` 17 843,18 դրամ (237,48 դրամի անկում), բացթողնման գինը` 19 394,76  (258,13 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 10 200,99 դրամ (97,87 դրամի աճ), բացթողնման գինը` 11 088,03  դրամ (106,38 դրամի աճ)։ ($1 –ը` 413,49 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև